Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդն այլեւս Աբրամովիչը չէ


Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը, որը համարվում էր Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը, առաջնությունն այս տարի զիջել է հնդիկ մեծահարուստ Լաքշմի Միթալին:

«Սանդի թայմս» թերթում այսօր տպագրված «2006-֊2007 թվականների մեծահարուստների ցուցակի» համաձայն՝ պողպատի արտադրությամբ զբաղվող Միթալի կարողությունը կազմում է ավելի քան 13 միլիարդ ֆունտ սթերլինգ:

Աբրամովիչը, որը «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է, ունի 11 միլիարդ ֆունտ սթերլինգ:

Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, ցուցակում տեղ է գտել նաեւ նախկին «Բիթլզ» խմբի անդամ Փոլ ՄըքՔարթնին, որի կարողությունը կազմում է 825 միլիոն ֆունտ սթերլինգ: Սակայն ցանկի հեղինակները զգուշացնում են, որ ՄըքՔարթնին ապահարզանի խնդիր ունի, ինչի հետեւանքով երգչի հարստությունը կարող է նվազել: Արդյունքում նա առաջին անգամ կարող է դուրս մնալ բրիտանացի 100 մեծահարուստների ցուցակից:

Ըստ նույն աղբյուրի, պատկառելի հարստություն՝ 14 միլիոն ֆունտ սթերլինգ է կուտակել Հարի Փոթերի դերակատար՝ 17-֊ամյա Դենիել Ռեդքլիֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG