Մատչելիության հղումներ

«Ընտրությունների պատշաճ անցկացումը կնպաստի Հայաստան-ԱՄՆ համագործակցության խորացմանը»


Բրյուսելում ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի հետ:

«Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ», - փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը: - «Քննարկվեցին նաեւ Հայաստանում ժողովրդավարության զարգացման, առաջիկա ընտրություններին վերաբերող խնդիրները: Կողմերը համաձայնեցին, որ խորհրդարանական ընտրությունների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը կնպաստի Հայաստան-ԱՄՆ համագործակցության խորացմանն ու երկկողմ ծրագրերի իրագործմանը»:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ պետքարտուղարի փոխտեղակալ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան:

Առանձին խոսվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերջին զարգացումների մասին: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային հարցերին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG