Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ ՀԵԿ-ի ղեկավարության` ԱԺ մտնելու հերթը երիտասարդներինն է


«Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն առողջ ուժերի հետ, որոնք մտահոգված են մեր երկրի ճակատագրով, ոչ թե նրանց, որոնք բավարարվում են միայն կոճակներ սեղմելով», - ասում է ՀԵԿ-ի փոխնախագահ Վահագն Բաբայանը: Իսկ քաղաքական դաշտում իրենք մրցակից կամ դաշնակից չունեն եւ չեն էլ փնտրում:

Բաբայանը դժվարացավ նշել, թե որոնք են այն առողջ ուժերը, որոնց հետ կհամագործակցեն կուսակցության անդամները` ավելացնելով, որ իրենք ժամանակից շուտ կանխատեսումներ անել չեն սիրում:

«Հասարակությունը հոգնել է ժողովրդի ազատության եւ դեմոկրատիայի մասին գոչող բոլոր այն կուսակցություններից, որոնց իբր թե հուզում է ժողովրդի ճակատագիրը: Երկրին նոր ու երիտասարդ ուժեր են պետք», - մտահոգվում է ՀԵԿ-ի փոխնախագահը:

«Մեր շարքերում չկան օլիգարխներ ու մեծահարուստներ, այդ իսկ պատճառով մեր երիտասարդների անկախությունը ԱԺ մտնելուն պես որեւէ կերպ չի սահմանափակվի», - վստահորեն նշում է կուսակցության մյուս փոխնախագահ Սարգիս Զաքարյանը:

ԱԺ առաջիկա ընտրություններում ՀԵԿ-ը մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ է առաջարկելու բոլոր 41 ընտրատարածքներում:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG