Մատչելիության հղումներ

Վրաստանում բոլոր տղամարդիկ կանցնեն ամենամյա ռազմական պատրաստություն


Վրաստանում 27 -֊ 50 տարեկան բոլոր տղամարդիկ ամեն տարի 18-օրյա ռազմական պատրաստություն են անցնելու: Նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նախաձեռնությամբ նման օրինագիծ է մշակել խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը: Դրա ղեկավար Գիվի Թարգամաձեի վկայությամբ՝ օրինագիծը մշակվել է` հաշվի առնելով «ահագնացած սպառնալիքները»:

Բացառություն է արված միայն հոգեւորականների, դատավորների եւ ուսանողների համար: Եթե ուսանողները երեք տարվա ընթացքում կամովին 18-֊օրյա պատրաստություն անցնեն ամեն տարի, նրանք կազատվեն զորակոչից:

Հավաքներից խուսափելը համարվելու է դասալքություն:

Այս ծրագիրն իրականացնելու համար Վրաստանում արդեն 3 ճամբար է պատրաստվել՝ պահեստայինների հավաքների համար:

Սպասվում է, որ օրինագիծը կընդունվի մոտ ժամանակներս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG