Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Եթե Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, կարող ենք առաջ շարժվել»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ռոյթերզ» գործակալությանն ասել է, որ առաջ շարժվելու հնարավորություն է տեսնում, եթե Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:

«Եթե Ադրբեջանն ի վերջո ընդունի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, որպեսզի դրա բնակիչները կարողանան որոշել իրենց կարգավիճակը, իրենց ճակատագիրը եւ անվտանգությունն ապահովելու եղանակները, ես իրոք առաջ շարժվելու հնարավորություն եմ տեսնում»,֊ - ասել է Հայաստանի արտգործնախարարը երեկ Բրյուսելում, որտեղ տեղի է ունեցել ԵԱՀԿ֊-ի նախարարական խորհրդի նիստը:

«Հենց որ մենք համաձայնագիր մշակենք, մենք կթեւակոխենք երկրորդ փուլը, որտեղ կարող ենք նոր հիմնախնդիրների առաջ հայտնվել, որովհետեւ մանրամասների քննարկումը երբեմն ավելի բարդ է, քան սկզբունքների»,֊ - փաստել է Վարդան Օսկանյանը:

Նրա վկայությամբ՝ ամենաբարդը Ղարաբաղի ինքնորոշման խնդիրն է: «Մնացյալը երկրորդական է»,֊ - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Մինչդեռ ԵԱՀԿ֊-ում նախագահող Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը Բրյուսելում կարծիք է հայտնել, որ հաջորդ տարի Ղարաբաղի հարցի լուծումը տեսանելի է:

«Մենք իրոք էական առաջընթաց ենք արձանագրել, եթե ոչ ճեղքում: Ակնհայտ է, որ երկու երկրների միջեւ վստահությունը մեծապես աճել է», - ասել է Կարել դե Գուխտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG