Մատչելիության հղումներ

logo-print

Վալերի Մկրտումյանը՝ Հայաստանի գլխավոր հյուպատոս Սան Պաուլոյում


Հայաստանի արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վալերի Մկրտումյանը նշանակվել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոս:

Ինչպես հայտնում է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, 58֊-ամյա Վալերի Մկրտումյանը նախարարության համակարգում է աշխատում 1992 թվականից: Եղել է Կանադայում Հայաստանի գործերի հավատարմատար եւ Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոս, ղեկավարել է արտգործնախարարության Եվրոպայի եւ Ամերիկայի վարչությունները:

Սան Պաուլոյում ներկայումս բնակվում է մոտ 15 հազար հայ: Քաղաքի Արմենիա հրապարակում կանգնեցված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG