Մատչելիության հղումներ

Քոֆի Անան. «Իրավիճակը Իրաքում քաղաքացիական պատերազմից էլ վատթար է»


«Քաղաքացիական պատերազմից էլ վատթար»՝ այս բնորոշումն է տվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Իրաքում ստեղծված իրավիճակին:

BBC-ին տված հարցազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ իրաքցիների ճնշող մեծամասնության կյանքը այժմ ավելի վատ է, քան Սադամ Հուսեյնի վարչակարգի օրոք:

Քոֆի Անանը աշխարհի առաջատար տերություններին եւ տարածաշրջանի երկրներին կոչ է արել օգնել Իրաքին՝ հաղթահարելու դժվարությունները:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ մտահոգություն է հայտնել Մերձավոր եւ Միջին Արեւելքում տիրող ընդհանուր իրավիճակի կապակցությամբ, որտեղ խորանում են հակամարտությունները Իրաքում, Լիբանանում եւ պաղեստինյան տարածքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG