Մատչելիության հղումներ

Վրաստանի ջրային տարածքում ռուսաստանյան բեռնանավ է կալանվել


Վրաստանի ջրային տարածքում կալանվել է Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո նավարկող «Աստրախան» բեռնանավը՝ «նավագնացության կանոնները խախտելու համար»: Այդ մասին այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հաղորդել են Վրաստանի սահմանային ոստիկանության առափնյա պահպանության ծառայությունում:

Ծառայության Բաթումիի վարչությունում տեղեկացրել են, որ թուրքական Գեմլիք նավահանգստից Փոթի նավարկող բեռնանավը կալանվել է «նավարկության համար փակ գոտի մտնելու պատճառով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG