Մատչելիության հղումներ

logo-print

Նախկին հրամանատարը չի բացառում, որ Ղարաբաղում «լուրջ շարժում» սկսվի տարածքների վերադարձման դեմ


Ղարաբաղյան պատերազմին մասնակցած հրամանատարի կարծիքով, առաջիկայում Ղարաբաղում կարող է «լուրջ շարժում» սկսվել տարածքների վերադարձման դեմ:

«Ղարաբաղցիք սկսել են հասկանալ, որ` հա, կստորագրեն, եւ երեւի ստորագրել են», - «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը ասաց «Անհնազանդության շարժման» նախաձեռնող խմբի անդամ, Ղարաբաղյան պատերազմի նախկին հրամանատար Արկադի Կարապետյանը:

Հայաստանի իշխանությունները, ըստ Կարապետյանի, արդեն համաձայնել են վերադարձնել որոշակի տարածքներ եւ պայմանավորվածություններ են ձեռք բերել ադրբեջանական կողմի հետ: Նման համոզման Արկադի Կարապետյանը հանգել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունների ու ռուսաստանյան մամուլում հրապարակվող հոդվածների հիման վրա:

«Մեր տղաները [Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները], մարդիկ չեն կարողանում պատկերացնել, [թե] ո՞նց կարելի է հանձնել, օրինակ, Լաչինը, Քելբաջանը, Զանգելանը, Ղուբաթլուն... Նման բան չեն կարողանում պատկերացնել», - հայտարարեց նախկին ազատամարտիկը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG