Մատչելիության հղումներ

logo-print
Բելգիայի արտգործնախարարն այսօր կարծիք է հայտնել, թե Թուրքիային պետք «ազնիվ շանս» տրվի՝ Եվրամիության հետ բանակցությունները շարունակելու համար:

«Թուրքիային ազնիվ շանս չտալը պատմական սխալ կլիներ», -֊ գրել է Կարել դե Գուխտը De Morgen թերթում այսօր տպագրված հոդվածում:

Բելգիայի արտգործնախարարը միաժամանակ քննադատել է Թուրքիային:

«Մտավորականների դատավարություններ՝ թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով, Հայոց ցեղասպանության շուրջ վիճաբանությունը, Կիպրոսի հետ հարաբերությունների վերաբերյալ բանավեճը: Հին խորհրդանիշերը ջրի երես են բարձրանում», -֊ փաստել է նա:

Դեկտեմբերի 14-֊15-֊ին Եվրամիության առաջնորդները պետք է որոշեն՝ ընդունե՞լ, թե՞ չընդունել Եվրահանձնաժողովի առաջարկը Թուրքիայի հետ բանակցությունները մասնակիորեն սառեցնելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG