Մատչելիության հղումներ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը չի առարկում Բուշեհրի ատոմակայանի կառուցման դեմ


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Մուհամեդ ալ-Բարադեին հայտարարել է, թե գործակալությունը որեւէ առարկություն չունի Իրանում՝ Բուշեհրում Ռուսաստանի աջակցությամբ ատոմային էլեկտրակայան կառուցելու նախագծի դեմ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-֊ի փոխանցմամբ, Տոկիոյում կայացած ասուլիսի ժամանակ ալ-Բարադեին ասել է. - «Իրանում ատոմակայանի կառուցումը վիճելի նախագիծ չէ, քանի որ այն արդեն մի քանի տարի իրականացվում է գործակալության վերահսկողության ներքո, եւ, կարծում եմ, շահագործումը կսկսվի եկող տարվա ընթացքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG