Մատչելիության հղումներ

«ՎիմպելԿոմ»֊-ի եկամուտները երրորդ եռամսյակում աճել են գրեթե 40 տոկոսով


Ռուսաստանյան «ՎիմպելԿոմ» ընկերությունը, որը համաձայնել է գնել «ԱրմենՏել»-֊ի բաժնետոմսերի 90 տոկոսը, այսօր հայտարարել է, որ իր եկամուտները երրորդ եռամսյակում ավելացել են 38 տոկոսով:

Սետեմբերի 30-֊ի դրությամբ, եռամսյա եկամուտները կազմել են գրեթե 270 միլիոն դոլար` անցած տարվա նույն ժամանակահատվածի 195 միլիոնի փոխարեն:

«Այս եռամսյակը շատ հաջող էր մեզ համար»,֊ - փաստել է «ՎիմպելԿոմ»֊ի գործադիր ղեկավար Ալեքսանդր Իզոսիմովը:

«Ասոշիեյթեդ փրես»-֊ի վկայությամբ՝ «ՎիմպելԿոմ»֊-ը ունի շուրջ 53 միլիոն բաժանորդ, որոնցից գրեթե 6 միլիոնը` նախկին խորհրդային հանրապետություններում:

Ընկերության բաժետոմսերը երեկ Նյու Յորքի բորսայում վաճառվում էին յուրաքանչյուրը 73 դոլարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG