Մատչելիության հղումներ

Վրաստանում առաջին անգամ կին պաշտպանության փոխնախարար է նշանակվել


Վրաստանի պաշտպանության փոխնախարար է նշանակվել Վերա Դենալաձեն: Այս մասին այսօր «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Վրաստանի ռազմական գերատեսչությունից:

Մինչեւ նոր նշանակումը Վերա Դենալաձեն զբաղեցրել է ֆինանսական ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը: Ֆինանսական ոստիկանությունը նախկինում ղեկավարել է պաշտպանության ներկայիս նախարար Դավիթ Կեզերաշվիլին:

Դենալաձեն առաջին կինն է, որը զբաղեցնում է Վրաստանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը:

Ավելի վաղ նշանակվել էին պաշտպանության նախարարի եւս երեք տեղակալներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG