Մատչելիության հղումներ

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 18 մարդու` Ալ-Ղաիդայի հետ կապերի մեղադրանքով


Թուրքիայի ոստիկանությունը երեկ երեկոյան ձերբակալել է 18 մարդու, ովքեր ենթադրաբար կապեր ունեն Ալ-Ղաիդայի հետ:

«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ, Ստամբուլի ոստիկանությունը նշել է, որ ձերբակալությունները կապված չեն Հռոմի Պապի Թուրքիա կատարած այցի հետ:

Չորեքշաբթի երեկոյան Ալ-Ղաիդան ինտերնետում տեղադրել է հայտարարություն, որով դատապարտել է Բենեդիկտոս 16-րդի այցը Թուրքիա եւ այն անվանել «իսլամի դեմ խաչակրաց արշավանք, որի նպատակն է Թուրքիան անջատել մահմեդական աշխարհից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG