Մատչելիության հղումներ

Այսօր ՄԱԿ-ում հրապարակվելու է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ուղերձը ամերիկյան ժողովրդին:

Ինչպես հաղորդել է «Իրան» թերթը, 5-էջանոց նամակը Նյու Յորք է ուղարկվել երեքշաբթի երեկոյան, եւ այսօր ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչությունը կհրապարակի այն:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը հիշեցնում է, որ նոյեմբերի 14-ին Թեհրանում կայացած ասուլիսի ժամանակ Իրանի նախագահը հայտարարել էր, թե շատ ամերիկացիներ իրեն խնդրել են «խոսել իրենց հետ եւ շարադրել իրանական ժողովրդի դիրքորոշումը», եւ ինքը պատրաստվում է նրանց ուղերձ հղել:

Ահմադինեջադը չէր հստակեցրել, թե ինչ հարցերի է անդրադառնում նամակում:

Այս տարվա մայիսին Իրանի նախագահը նամակ էր հղել նաեւ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին, որում շարադրել էր Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ առկա տարաձայնությունների հաղթահարման նոր ուղիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG