Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մինսկից վերադառնալու ճանապարհին հարցազրույց է տվել Քոչարյանի հետ ունեցած իր հանդիպման մասին` հայտարարելով, որ բանակցությունները «հասել են վերջնական փուլին»:

«Բանակցություններում տարբեր փուլեր են եղել, բայց ես կարող եմ ասել, որ մենք արդեն մոտենում ենք բանակցությունների վերջին փուլին», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Նա նշել է, թե «շուրջ 3 տարի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն ու նախագահները «Պրահյան գործընթացի» շրջանակներում քննարկել են բոլոր հարցերը»:

«Վերջին շրջանում շատ հարցեր համաձայնեցվել էին, իսկ մի քանի հարցեր, որոնց շուրջ համաձայնություն չկար, արդեն համաձայնեցվել են մեր կողմից», - ասել է Ադրբեջանի նախագահը եւ հավելել. - «Բայց դեռ կան վիճահարույց հիմնախնդիրներ, եւ երկու նախագահները խոսել են դրանց մասին»:

«Կառուցողական» գնահատելով բանակցությունները` Ադրբեջանի նախագահը միաժամանակ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա: Ադրբեջանը պնդում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի շրջանակներում, հայկական ուժերը պետք է ազատեն գրավյալ տարածքները եւ շուրջ մեկ միլիոն ադրբեջանցի փախստականներ պետք է վերադառնան իրենց նախկին բնակավայրերը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG