Մատչելիության հղումներ

ԱՄՆ֊-ի նախագահ Ջորջ Բուշն այսօր Ռիգայում սկսված ՆԱՏՕ-֊ի գագաթնաժողովից առաջ հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի դռները բաց են Վրաստանի եւ Ուկրաինայի համար:

«Մենք կշարունակենք սատարել ՆԱՏՕ֊-ի անդամ դառնալուՎրաստանի ցանկությանը»,֊ - ասել է Բուշը:

«Հենց որ Ուկրաինան իրականացնի բոլոր անհրաժեշտ բարեփոխումները, ճանապարհը դեպի ՆԱՏՕ բաց կլինի այդ ժողովրդի համար, եթե նա այն ընտրի»,֊ - ավելացրել է ԱՄՆ֊-ի նախագահը:

Բուշը հույս է հայտնել, որ հաջորդ գագաթնաժողովում, որը կկայանա 2008 թվականի գարնանը, ՆԱՏՕ-֊ն անդամակցության նոր հրավերներ կուղարկի այն թեկնածուներին, որոնք պատրաստ կլինեն դրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG