Մատչելիության հղումներ

Այսօր Բելառուսի մայրաքաղաքում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները` բանակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության անանուն մի պաշտոնյա, ընդլայնված կազմով հանդիպումից հետո, որին մասնակցում էին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ֊-ի գործող նախագահ Կարել դե Գուխտը եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը առանձնացան` «դեմ առ դեմ հանդիպման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG