Մատչելիության հղումներ

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն առաջարկում է աշխատանքից հեռացնել «Ռոստրանսնադզոր»-ի ղեկավարին


Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը այսօր հայտարարել է, որ առաջարկել է աշխատանքից հեռացնել «Ռոստրանսնադզոր»-ի ղեկավար Վալերի Սալաեւին՝ կապված վերջին շրջանում հաճախակի դարձած` Ռուսաստանի տարածքում կամ ռուսաստանյան արտադրության օդանավերի ավիաաղետների հետ:

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը վարչապետ Միխայիլ Ֆրադկովին խնդրել է հաստատել Վալերի Սալաեւի պաշտոնանկությունը, որի գործառույթների մեջ մտնում է նաեւ ավիացիոն արդյունաբերության վերահսկողությունը:

«Ես չէի խոսի ավիաաղետների հետ ուղղակի կապի մասին, սակայն դրանք իրոք ցույց են տալիս թերությունների մի ամբողջ շարք որոշ գործակալությունների, այդ թվում «Ռոստրանսնադզոր»-ի աշխատանքում», - պարզաբանել է Լեւիտինի օգնական Սվետլանա Կրիշտանովսկայան:

«Ռոյթերզ» գործակալությունը նաեւ հիշատակում է այս տարվա ընթացքում Ռուսաստանում կամ ռուսաստանյան օդանավերի հետ պատահած ավիաաղետները, այդ թվում «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավի աղետը Սոչիում, որի հետեւանքով զոհվեց 113 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG