Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի խորհրդարանը հաստատեց հաջորդ տարվա բյուջեն


Ադրբեջանի խորհրդարանն այսօր հաստատեց 2007 թվականի բյուջեն, որտեղ ռազմական ծախսերը կազմում են 1,1 միլիարդ դոլար:

Բյուջեի եկամուտներն ընդհանուր առմամբ հաջորդ տարի կաճեն գրեթե 40 տոկոսով եւ կկազմեն ավելի քան 6 միլիարդ դոլար: Եկամուտների 56 տոկոսը կապահովի նավթարդյունաբերությունը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ը, հաջորդ տարի ներդրումների ծավալը կկազմի 9 միլիարդ դոլար:

Սղաճը ենթադրվում է պահպանել միանիշ թվի սահմաններում: Այս տարվա 10 ամսում այն կազմել է 7,7 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG