Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ». «Բաքվում ցանկանում են, որ Պուտինը ճնշում բանեցնի Քոչարյանի նկատմամբ»


Բաքվում համարում են, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների այսօրվա հանդիպումը Մինսկում կարող է արդյունավետ լինել` «եթե նախագահ Պուտինը պատշաճ ճնշում գործադրի Քոչարյանի նկատմամբ»,֊ փաստում է այսօր «Կոմերսանտ» թերթը:

«Այդ դեպքում, ինչպես գտնում են ադրբեջանցի փորձագետները, Իլհամ Ալիեւը կարող է համաձայնվել Մոսկվայի սպասվող պահանջին՝ օգնություն չցուցաբերել Վրաստանին գազի եւ էլեկտրականության մատակարարումներով»,֊ - գրում է մոսկովյան պարբերականը:

«Ադրբեջանի նախագահին անհանգստացնում է նաեւ Ռուսաստանի կառավարության` օրերս ընդունած որոշումը մանրածախ առեւտրում օտարերկրացիների թիվը կրճատելու վերաբերյալ, ինչի արդյունքում կարող են վաստակից զրկվել հարյուր հազարավոր ադրբեջանցիներ», - նշում է թերթը:

«Հիմնախնդիրների այս ողջ կծիկը այսօր Մինսկում չի հանգուցալուծվի, եւ երեք նախագահները, ամենայն հավանականությամբ, կպայմանավորվեն նոր հանդիպում կազմակերպել՝ այս անգամ Մոսկվայում»,֊ - եզրափակում է «Կոմերսանտ»֊- ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG