Մատչելիության հղումներ

logo-print

Ջորջ Բուշ. «Շուտով էստոնացիները կկարողանան առանց մուտքի թույլտվության այցելել ԱՄՆ»


ԱՄՆ֊-ի նախագահ Ջորջ Բուշը, որն այսօր այցելել է Էստոնիա, այդ երկրի ղեկավարության հետ բանակցելուց հետո հայտնել է լրագրողներին, որ շուտով էստոնացիները հնարավորություն կունենան առանց վիզայի այցելել ԱՄՆ:

«Ես այդ հարցը Կոնգրեսի առջեւ կբարձրացնեմ հնարավորինս շուտ»,֊ - խոստացել է Բուշը, միաժամանակ հայտնելով, որ այդ խնդրի դրական լուծման համար անհրաժեշտ է, որ ներկայումս վիզաների համար դիմողների մերժումները չգերազանցեն 3 տոկոսը:

ԱՄՆ-ի նախագահը համոզմունք է հայտնել, որ քանզի Էստոնիան իր երկրի դաշնակիցն է, իրավունք ունի օգտվելու բարենպաստ վիզային ռեժիմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG