Մատչելիության հղումներ

Ուսանողներն ընդդեմ «կարմիր բերետավորների» կամ հակառակը


Սակայն բոլոր ուսանողները բողոքում են, որ նույնիսկ աննշան վեճը կամ խոսակցությունը, որը ծագում է տղաների շրջանում, իսկական թեժ եւ ցավոտ կռվի է վերածվում, երբ հայտվում են հենց այդ ոստիկանները, որոնք բաժանելու փոխարեն մի լավ ծեծում են երկու կողմերին: Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողները նշեցին, որ «կարմիր բերետավորները» կարող են վիրավորել կամ խփել՝ առանց լուրջ ու հիմնավոր պատճառի:

«Կարող են հարվածել դրսում ծխելու կամ նման բաների համար: Երիտասարդներին անհիմն կամ ինչ-որ արարքի համար կարող են այնպես ծեծել, որ նա երկու ամիս տանից չկարողանա դուրս գալ: Եթե դրսում մի քանի հոգով կանգնած ես եւ աշխույժ զրուցում ես, նրանք միանգամից վրա են հասնում եւ փորձում են ապացուցել, որ մենք վիճում ենք», - ասում են ուսանողները:

«Մենք, ի տարբերություն խորհրդային ժամանակաշրջանի, ունենք խոսքի ազատության եւ մի շարք այլ բաների իրավունքներ, սակայն այդ ամենը թվացյալ է, դա էլ ապացուցում են այդքան ուսանողների բողոքները, որոնք բացարձակապես ոչինչ չեն կարողանում անել իրենց իրավունքները պաշտպանելու համար: Ես շատ եմ լսել, որ ուսանողներին ոստիկանները վատ են վերաբերվում, եւ հնարավորինս ուզում ենք հարթել այս խնդիրը», - ասում է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Հայկ Ակարմազյանը:

Հայկի կարծիքով՝ շատ սովորական երեւույթ է, երբ տղաները վիճում են, քանի որ հայերն անչափ տաքարյուն են, սակայն նա նկատի չունի ֆիզիկական բռնության կամ դանակահարության դեպքերը, իսկ երբ միմյանց հետ բարձր խոսելու ժամանակ վրա են հասնում «կարմիր բերետավորները», կապտուկներն անխուսափելի են:

Ուսանողներն ասացին, որ բուհի ղեկավարությունը տեղյակ է, թե ինչպես են ոստիկանները վարվում իրենց հետ, սակայն ոչ մի միջոց չի ձեռնարկում, իրենց բողոքելն էլ իմաստ չունի:

Իսկ ռեկտորի հետ հանդիպելու փորձը հաջողությամբ չպսակվեց:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG