Մատչելիության հղումներ

Հայ երգչուհին մասնակցում է BBC-ի մրցույթին


Հայաստանցի 17-ամյա երգչուհի Սիլվան I Like երգով մասնակցում է BBC-ի մրցույթին: Երգի հեղինակը Սիլվայի քույրն է՝ Մանեն, իսկ ձայնագրել է երգը Սիլվայի եղբայրը՝ Էդգարը:

BBC-ի մրցույթը կոչվում է The Next Big Thing. այս տերմինով շոու-բիզնեսի աշխարհում անվանում են երիտասարդ շնորհալի կատարողներին, ովքեր կարող են ապագայում դառնալ աստղեր:

Մրցանակաբաշխության հանձնաժողովում ընդգրկված սուպերաստղը Փիթեր Գեբրիելն է, որը տարիներ շարունակ աշխատում է «ուորլդ մյուզիք» ժանրում, ուսումնասիրում է տարբեր ժողովուրդների արվեստը, համագործակցում է բոլոր մայրցամաքների երաժիշտների հետ: Աշխարհահռչակ երաժիշտը համատեղ աշխատանքներ ունի նաեւ հայ կատարողների, մասնավորապես, դուդուկահարների հետ:

Հանձնաժողովը 1100 ձայնագրություններից ընտրել է լավագույն 20-ը. դրանց թվում է նաեւ Սիլվայի երգը: Լավագույն կատարողին ընտրում են համակարգչային քվեարկությամբ` http://www.bbc.co.uk/worldservice/thenextbigthing/ ինտերնետային հասցեում:

Քվեարկությունն ավարտվում է նոյեմբերի 28-ին Երեւանի ժամանակով երեկոյան ժամը 8-ին:

Նոյեմբերի 29-ին եւ 30-ին BBC-ն կհայտարարի լավագույն 6 կատարողների անունները, իսկ դեկտեմբերի 9-ին հայտնի կդառնա հաղթողը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG