Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ջանքեր է գործադրում Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձնելու համար


Ադրբեջանի արդարադատության նախարարությունը դիմել է Հունգարիայի արդարադատության նախարարությանը՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձնելու խնդրանքով:

Ադրբեջանի արդարադատության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Զավեր Գաֆարովի վկայությամբ՝ երկու երկրներն էլ միացել են «Պատիժը կրելու նպատակով կալանավորներին փոխանցելու մասին» 1983 թվականի Եվրոպական կոնվենցիային:

«Հունգարիայում ես հանդիպել եմ Ռամիլ Սաֆարովի հետ: Նա ինձ դիմում է փոխանցել պատիժը կրելու նպատակով հայրենիք տեղափոխելու խնդրանքով: Այդ հարցը կարող է քննարկվել դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո»,֊ - փաստել է Գաֆարովը:

Նրա վկայությամբ՝ վճռաբեկ գանգատի քննարկումը դատարանում նախատեսված է ապրիլին: Գաֆարովը հայտնել է, որ դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո բանակցությունները Հունգարիայի արդարադատության նախարարության հետ կշարունակվեն, հաղորդում է Day.az գործակալությունը:

Ռամիլ Սաֆարովը 2004 թվականի փետրվարի 19-ին կացնահարել էր լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին: Նրանք մասնակցում էին Հունգարիայի ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006 թվականի ապրիլին Հունգարիայի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG