Մատչելիության հղումներ

logo-print

Մեկ վարույթում են միավորվել Մոսկվայում Չերկիզովսկի շուկայում տեղի ունեցած պայթյունի եւ Վիգեն Աբրահամյանցի սպանության գործերը


Մոսկվայի Չերկիզովսկի շուկայում այս տարվա օգոստոսի 21-ին տեղի ունեցած պայթյունի եւ ավելի վաղ` ապրիլի 22-ին մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում հայազգի 17-ամյա Վիգեն Աբրահամյանցի սպանության քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում:

Աբրահամյանց ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Սիմոն Ծատուրյանը «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է, որ քրեական գործերը միավորվել են, քանի որ դրանցում առկա են «նույն անձինք»: Կապող օղակը Աբրահամյանցի սպանության մեղադրանքով ձերբակալված Նիկիտա Սենյուկովն է:

Սենյուկովը, պարզվում է, ճանաչել է Չերկիզովսկի շուկայում պայթյունն իրականացրած ուսանողներին` Կոստարեւին, Տիխոմիրովին, Ժուկովցովին եւ Կորոլյովին, ում հետ միասին անդամակցել է նույն խմբավորմանը, որը մետրոյում բազմիցս հարձակումներ է իրականացրել կովկասցիների վրա:

Սենյուկովը նախաքննության սկզբում խոստովանել էր, որ ինքն է դանակով հարվածել Աբրահամյանիցին, սակայն ասել էր, թե դա արել էր ինքնապաշտպանության նպատակով, քանի որ Աբրահամյանցն առաջինն էր հարձակվել իր վրա:

Ծատուրյանը, մինչդեռ, վստահ է, որ Սենյուկովը մեղավոր է:

«Վստահ եմ, որ հետաքննությունը դատարանում կկարողանա ապացուցել նրա մեղավորությունը», - ասել է փաստաբանը: - «Որքան ինձ հայտնի է, կա ապացույցների ամբողջություն, այդ թվում` մետրոպոլիտենի անվտանգության ծառայության տեսախցիկներով նկարահանված սպանության պահը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG