Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով ««ԱրմենՏել» ընկերության կողմից բացառիկության կարգով մատուցվող ծառայությունների համար անցումային սակագներ սահմանելու» հարցը, որոշեց, որ ներկայումս մատուցվող բոլոր ծառայությունների համար գործող սակագները անփոփոխ կմնան մինչեւ 2007 թվականի մարտի 1-ը:

Ներկայացնելով որոշումը` Հանձնաժողովի սակագնային վարչության պետ Աշոտ Արշակյանը ասաց. - «Սակագները գործում են մինչեւ 2007 թվականի մարտի 1-ը` որպես անցումային սակագներ»:

Ընդունված որոշման կետերից մեկի համաձայն, մինչեւ այդ ժամկետի ավարտը «ԱրմենՏել» ընկերությունը կարող է դիմել նոր սակագներ սահմանելու հայտով:

«ԱրմենՏել»-ի նորանշանակ գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը ասաց, որ համաձայն է հանձնաժողովի որոշման հետ, քանի որ իրենց ժամանակ է պետք շուկային ծանոթանալու եւ սահմանված անցումային ժամկետի ավարտից հետո առաջարկներով հանդես գալու համար:

«ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսանոց փաթեթի համար ռուսաստանյան «ՎիմպելԿոմ»-ը հունական OTE ընկերությանը վճարել է 341 միլիոն 900 հազար եվրո եւ ստանձնել է «ԱրմենՏել»-ի 40 միլիոն եվրոյի պարտավորությունների կատարումը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG