Մատչելիության հղումներ

Բաղդադի Սադր Սիթի թաղամասում պայթյունների շարքը, ըստ վերջին տվյալների, պատճառել է առնվազն 202 զոհ, եւս 250 մարդ վիրավորվել է:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, պայթյունները սկսվել են հինգշաբթի հետմիջօրեին՝ բանջարեղենի շուկայի ռմբահարմամբ, ապա շարունակվել 15-րոպեանոց ընդմիջումներով:

Ըստ CNN-ի, Իրաքի առողջապահության նախարար Ալի Շամմարին հայտնել է, որ պայթեցվել է 6 ավտոմեքենա եւ արձակվել է մեկ հրթիռ:

Նախարարի խոսքերով, շատ կանայք եւ երեխաներ են զոհվել, եւ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ կան ծանր վիրավորներ:

Ոստիկանությունը այդ ռմբահարումը անվանել է ամենաահավորը Իրաքյան պատերազմի սկզբից ի վեր:

Սադր Սիթին շիա մահմեդականների թաղամաս է:

Շիաները պատասխանել են համարյա անմիջապես՝ ականանետներով գնդակոծելով Բաղդադում սուննի մահմեդականների սրբավայրը՝ Աբու Հանիֆա մզկիթը:

Աննախադեպ ռմբահարումից հետո Բաղդադի միջազգային օդանավակայանը փակվել է կոմերցիոն չվերթների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG