Մատչելիության հղումներ

Այսօր առավոտյան վթար է տեղի ունեցել Մոզդոկ֊-Թբիլիսի գազատարում, սակայն Հարավային Կովկասի սպառողների անխափան գազամատակարարումը կշարունակվի այլ խողովակաշարով:

Մոզդոկի շրջանի դատախազ Իվան Զուեւը կարծիք է հայտնել, որ խողովակը պայթել է ժանգոտվածության պատճառով, եւ ահաբեկչության որեւէ ապացույց չկա:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը, վթարի պատճառների վերացման համար կպահանջվի երկու օր, սակայն Հարավային Կովկասի սպառողների գազամատակարարումը կշարունակվի մեկ այլ՝ Հյուսիսային Կովկաս֊-Անդրկովկաս մայր գազատարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG