Մատչելիության հղումներ

Էստոնիայի նախագահը պատրաստվում է Բուշի հետ քննարկել ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հեռանկարները


Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը պատրաստվում է հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ քննարկել ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հեռանկարները:

«Ես հանդիպելու եմ նախագահ Բուշի հետ եկող երեքշաբթի, եւ գլխավոր հարցը, որ քննարկելու եմ նրա հետ, վերաբերում է ՆԱՏՕ Վրաստանի ընդունելությանը», - վրացական «Ռուսթավի-2» հեռուստատեսությանը հայտարարել է Էստոնիայի նախագահը:

«Կովկասպրես» գործակալության վկայությամբ, Թոոմաս Հենդրիկ Իլվեսը կարծիք է հայտնել, որ «եթե Վրաստանը պահպանի զարգացման ներկայիս տեմպերը, ամեն ինչ լավ կլինի»:

Էստոնիայի նախագահն ասել է, որ լավ է հասկանում, թե Վրաստանի վրա ինչպիսի ճնշում է գործադրվում, եւ որ Վրաստանը պետք է զգույշ լինի՝ խուսափելու համար արտաքին ուժերի ճնշումներից, որոնք ասում են, թե երկիրը դեռեւս պատրաստ չէ անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին:

Նա նաեւ ընդգծել է, որ Էստոնիան շատ փորձությունների միջով է անցել ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG