Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա


Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Մոսկվա է մեկնում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը:

Այսօր ցերեկը Ռուսաստանի խորհրդարանում Հայաստանի Ազգային ժողովի նախագահը կհանդիպի Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովի հետ, իսկ վաղը նախատեսված է հանդիպում Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի հետ:

Կլինեն հանդիպումներ նաեւ Պետդումայի մշտական կոմիտեներում:

Պաշտոնական այցի շրջանակներում Դաշնության խորհրդում կանցկացվեն Հայաստանի խորհրդարանի օրերը:

Հայկական պատվիրակության կազմում են գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Արարատ Մալխասյանը, սոցիալական, առողջապահության, բնության պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Գագիկ Մխեյանը, ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Կարեն Կարապետյանը եւ այլոք:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG