Մատչելիության հղումներ

Այսօր ադրբեջանական կողմը իր համաձայնությունն է տվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացմանը:

Ինչպես հաղորդել է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը, այդ մասին հայտնել է Իլհամ Ալիեւի աշխատակազմի աղբյուրը:

Նախօրեին նման համաձայնություն էր տվել նաեւ հայկական կողմը: Ալիեւ֊-Քոչարյան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-֊ին Մինսկում՝ ԱՊՀ-֊ի գագաթնաժողովի շրջանակներում:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները այս տարի հանդիպելու են երրորդ անգամ:

Առաջիկա հանդիպման մասին լուրը Բաքվից ստացվեց այն բանից հետո, երբ ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահները այսօր հանդիպեցին նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG