Մատչելիության հղումներ

logo-print

«Թուրքիան պետք է խթանի հայաստանցիների եւ սփյուռքահայերի զբոսաշրջությունը արեւելյան նահանգներում»


Այսօր հրապարակված ՄԱԿ-֊ի զեկույցն առաջարկում է Թուրքիային խթանել հայաստանցիների եւ սփյուռքահայերի զբոսաշրջությունը՝ արեւելյան նահանգների բնակիչների կենսամակարդակը բարձրացնելու համար:

«Պետք է ներդրումներ կատարել զբոսաշրջության մեջ` հրապուրելու համար Իրանից, Վրաստանից, Հայաստանից եկող այցելուներին, ինչպես նաեւ արտերկրում ապրող հայերին»,֊ - ըստ «Ռոյթերզ»֊-ի, ասված է զեկույցում:

Զեկույցի հեղինակները նաեւ կոչ են անում Թուրքիայի իշխանություններին ամսական նպաստներ վճարել արեւելյան շրջաններում ապրող մոտ 5 միլիոն աղքատ բնակիչներին:

«Այս տարածաշրջանի բնակչության շուրջ 60 տոկոսը ապրում է աղքատության շեմից անդին, եւ թշվառությունը շարունակական երեւույթ է դարձել, քանզի այն փոխանցվում է սերնդե- սերունդ»,֊ - ասված է զեկույցում:

Դրա հեղինակներն առաջարկում են Թուրքիայի իշխանություններին ամեն ամիս 150 լիրա (մոտ 130 դոլար) նպաստ վճարել արեւելյան շրջաններում ապրող յուրաքանչյուր ընտանիքին:

Որոշ թուրք պաշտոնյաներ եւ գործարարներ բազմիցս են հայտարարել, որ Թուրքիայի արեւելյան շրջանների զարգացմանը կնպաստի նաեւ հայ֊թուրքական սահմանի բացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG