Մատչելիության հղումներ

Թուրքիայում կկառուցվի «ալժիրցիների ցեղասպանության» հուշարձան


Թուրքիայի հյուսիս-արեւմտյան Բանդիրմա քաղաքի քաղաքապետարանը հավանություն է տվել «ալժիրցիների ցեղասպանության» հուշարձան կառուցելու առաջարկին՝ դրանով իսկ իր բողոքն արտահայտելով Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման դեմ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Չիհան» լրատվական գործակալությունը, քաղաքապետ Ջեմալ Օզթալանի ներկայացրած առաջարկը ընդունվել է «միաձայն»:

Օզթալանը հայտնել է նաեւ, թե քաղաքի որոշ բնակիչներ դիմել են քաղաքապետարանին՝ պատրաստակամություն հայտնելով նվիրատվություն անել հուշարձանի կառուցման համար:

Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ հոկտեմբերին ընդունած օրինագիծը, որով Հայոց ցեղասպանության ժխտման համար սահմանվում է մինչեւ մեկ տարվա ազատազրկում, հարուցել է թուրքական պետության, քաղաքական եւ հասարակական շրջանակների վրդովմունքը: Մասնավորապես, Թուրքիայի խորհրդարանը սկսել է քննարկել Ալժիրում Ֆրանսիայի գործադրած «ցեղասպանությունը» ճանաչելու հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG