Մատչելիության հղումներ

logo-print

Նովրուզ Մամեդովի կարծիքով, համանախագահների ջանքերը թույլ կտան առաջխաղացման հասնել ղարաբաղյան բանակցություններում


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը թույլ կտան առաջխաղացման հասնել ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Մամեդովը լրագրողներին ասել է, թե ակնկալում է, որ Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ կհստակեցվեն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն բանակցային գործընթացում որոշակի հաջողության հասնելու համար:

Միաժամանակ, Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնություն կտա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը, «եթե լինի քննարկման կոնկրետ առարկա»:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը եւ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն Երեւանից Բաքու են մեկնել այսօր: Երեւանի օդանավակայանում կայացած ճեպազրույցում նրանք հայտնել են, որ հայկական կողմը համաձայնել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG