Մատչելիության հղումներ

Աշոտ Ղուլյան. «Հայաստանի տնտեսական զարգացումը Ղարաբաղում ակտիվ աշխատանքի խթան է»


Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը՝ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր Երեւանում կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանի վերջին տարիների տնտեսական զարգացումը Ղարաբաղում ակտիվ աշխատանքի խթան է հանդիսացել:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, Աշոտ Ղուլյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության անդամները, որոնք Երեւանում մասնակցում են Հայաստան֊-Ղարաբաղ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին, շեշտել են, որ «առաջնահերթ խնդիրը դեկտեմբերի 10֊-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի կազմակերպումն է»:

Ռոբերտ Քոչարյանը եւ ղարաբաղյան պատվիրակության անդամները քննարկել են նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը եւ տարածաշրջանային զարգացումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG