Մատչելիության հղումներ

logo-print

Բեյրութում սպանվել է Լիբանանի արդյունաբերության նախարարը


Այսօր Բեյրութի քրիստոնեական արվարձաններից մեկում հրազենից սպանվել է Լիբանանի արդյունաբերության նախարար Պիեր Ժմայելը:

Քրիստոնյա նախարարը, որը նախկին նախագահ Ամին Ժմայելի որդին է, սպանվել է անհայտ անձանց կողմից, որոնք կրակ են բացել նրա մեքենայի վրա:

«Ասոշիեյթեդ փրես»֊-ի վկայությամբ՝ Ժմայելը անդամակցում էր «Ֆալանգ» կուսակցությանը, որը մեծամասնություն է կազմում խորհրդարանում եւ հանդես է գալիս հակասիրիական դիրքերից:

Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ սպանությունը կատարել են Սիրիայի հատուկ ծառայությունները:

Ըստ մեկնաբանների, այս սպանությունը կսրի իրադրությունը Լիբանանում, որտեղ առաջատար մահմեդական կուսակցությունը՝ Հըզբոլահը սպառնացել է ստիպել կառավարությանը հրաժարական տալ` եթե իրեն ավելի մեծ տեղ չհատկացվի կառավարության որոշումների կայացման գործում:

Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան դատապարտել են Ժմայելի սպանությունը: ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Նիկոլաս Բերնսը սպանությունը որակել է «ահաբեկչության ակտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG