Մատչելիության հղումներ

Երիտասարդ կուսակցականները ստեղծելու են աշխատանքային խումբ, որը կզբաղվի երիտասարդ ընտանիքների բնակարանային հարցերով


Ըստ «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական թեւի նախագահ Սամվել Ֆարմանյանի, երիտասարդների բնակարանային խնդիրը մեկն է այն լուրջ խնդիրներից, որոնք անհապաղ լուծում են պահանջում. երիտասարդներից շատերը չեն ամուսնանում բնակարան չունենալու պատճառով, իսկ դա հանգեցնում է ավելի լուրջ ժողովրդագրական հետեւանքների:

«Երիտասարդության Ազգային զեկույցի» տվյալների համաձայն, հայ երիտասարդների շուրջ 60 տոկոսը չի ամուսնանում բնակարան չունենալու պատճառով», - ասաց «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական թեւի նախագահը` հավելելով, թե խնդիրը հնարավոր է լուծել հիպոտեքային վարկերի համակարգի զարգացման միջոցով, ինչը հնարավորություն կտա երիտասարդներին բնակարան ձեռք բերել ցածր տոկոսադրույքով:

Քննարկմանը մասնակցող կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչները (ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան», ՀՀԿ, ՀՀՇ, «Նոր ժամանակներ») հավանություն տվեցին ծրագրին:

Նախատեսվում է ստեղծել այդ հարցերով զբաղվող հատուկ աշխատանքային խումբ:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG