32-֊ամյա Էկա Շարաշիձեն նշանակվել է Վրաստանի նախագահի աշխատակազմի նոր ղեկավար: Այդ մասին այսօր լրագրողները տեղեկացել են Վրաստանի նախագահի նստավայրից:
Շարաշիձեն վերջին ժամանակներս աշխատել է Միխեիլ Սահակաշվիլիի տնտեսական խորհրդական: Նա բարձրագույն կրթություն է ստացել Վրաստանում եւ ԱՄՆ-֊ում:
Շարաշիձեն նշանակվել է 28-֊ամյա Գեորգի Արվելաձեի փոխարեն, որը նախօրեին զբաղեցրել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը: Այդ պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ ընդամենը մի շաբաթ աշխատելուց հետո դրանից հրաժարվել էր պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին: