Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Բարանով. «Դեկտեմբերի 25֊-ին Թբիլիսիի կայազորում ռուսաստանցի զինվորական չի մնա»


Ինչպես այսօր Դոնի Ռոստովում հայտարարել է Ռուսաստանի Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Բարանովը, դեկտեմբերի 25֊-ին Թբիլիսիի կայազորի տարածքում չի մնա ռուսաստանցի որեւէ զինվոր կամ սպա:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ՝ Բարանովը հայտնել է, որ Թբիլիսիից դուրս բերվող մոտ 100 միավոր ռազմական տեխնիկայի մի մասը տեղափոխվելու է Հայաստան, մյուս մասը՝ Ռուսաստան:

«Վրաստանն առայժմ որեւէ խոչընդոտ չի հարուցում»,֊ - փաստել է բանակի գեներալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG