Մատչելիության հղումներ

Վրաստանը սպառնում է խափանել Ռուսաստանի անդամակցումը ԱՀԿ-ին


Վրաստանի տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների փոխնախարար Վախթանգ Լեժավան հայտարարել է, որ առանց իր երկրի համաձայնության Ռուսաստանը չի կարող միանալ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը:

«Վրաստանը հավանություն կտա Ռուսաստանի անդամակցությանը միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը կատարի ստանձնած պարտավորությունները եւ առեւտուր իրականացնի միայն օրինական մաքսակետերի միջոցով, օրինականացնի սահմանի աբխազական ու հարավօսական հատվածների մաքսակետերը», - ասել է վրաց փոխնախարարը:

«Ֆրանսպրես» գործակալությունը նշում է, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ Վրաստանն իրավասու է արգելափակել Ռուսաստանի անդամակցությունը:

Վերջերս Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն սպառնացել է, որ իր երկիրը կարող է դիմել այդ քայլին, քանզի Ռուսաստանը՝ տնտեսական շրջափակման ենթարկելով Վրաստանը, խախտում է ազատ առեւտրի սկզբունքները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG