Մատչելիության հղումներ

Իրաքլի Օքրուաշվիլին հրաժարական է տվել Վրաստանի տնտեսական զարգացման նախարարի պաշտոնից


Վրաստանի պաշտպանության նախարար Իրաքլի Օքրուաշվիլին, որն օրերս նշանակվել էր տնտեսական զարգացման նախարար, այսօր հրաժարական է տվել այդ պաշտոնից:

33-֊ամյա Օքրուաշվիլիի հրաժարականի պատճառների մասին ստույգ տեղեկություններ չկան: ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի վկայությամբ` վարկածներից մեկով նա մտադիր է թողնել քաղաքականությունը եւ զբաղվել բիզնեսով: Այլ աղբյուրների պնդմամբ` նա ցանկանում է շարունակել ուսումն արտասահմանում:

Վարչապետ Զուրաբ Նողաիդելին այսօր լրագրողներին հայտնել է, որ Օքրուաշվիլիի հրաժարականը անակնկալ էր իր եւ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի համար:

Տեղեկացված աղբյուրները հաղորդում են, որ Օքրուաշվիլին տնտեսական զարգացման նախարար նշանակվելուց հետո աշխատանքի չէր ներկայանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG