Մատչելիության հղումներ

Թուրքիան խոստացել է աջակցել Ադրբեջանին Ղարաբաղի հարցում


Թուրքիան այսօր խոստացել է շարունակել աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ»-֊ը, Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը վերահաստատել է իր համերաշխությունը Ադրբեջանի հետ` հակառակ այն բանի, որ Հայաստանի հետ վատ հարաբերությունները կարող են վնասել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանն ուղղված ջանքերին: Գործակալությունը փաստել է, որ Հայաստանի հետ սահմանը Թուրքիան փակել է հենց Ղարաբաղյան հակամարտության պատճառով:

«Ցանկանում եմ շեշտել, որ մենք շարունակելու ենք աջակցել եղբայրական Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում»,֊ - ասել է Սեզերը Անթալիայում այսօր կայացած թրքալեզու երկրների գագաթնաժողովում:

Սեզերը նաեւ կոչ է արել Կենտրոնական Ասիայի երկրներին՝ միասնական ճակատ ստեղծել ահաբեկչության դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG