Մատչելիության հղումներ

Economist. «Որոշ առաջընթացից հետո բարեփոխումները Հայաստանում կանգ են առել»


Բրիտանական հեղինակավոր Economist պարբերականը իր վերջին համարում փաստել է, թե «հակառակ պատերազմի, դրան ուղեկցած տնտեսության փլուզման եւ դրան նախորդած սարսափելի երկրաշարժի, Հայաստանը, կարծես թե, հաղթահարում է խնդիրները»:

«Բայց խնդիրների հաղթահարումը սահմաններ ունի: 1990֊-ականների վերջին արձանագրված որոշ առաջընթացից հետո բարեփոխումները Հայաստանում կանգ են առել: Եթե չհաշվենք հանրահայտ կոնյակը, արտահանումը նվազ է: Հայաստանը ապավինում է օտարերկրյա օգնությանը եւ հսկայական սփյուռքից ստացվող փոխանցումներին, արտագաղթի պատճառով բնակչության թիվը շատ ավելի ցածր է, քան պաշտոնապես հայտարարված 2,9 միլիոնը», -֊ գրում է պարբերականը:

«Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մրցակցության մեջ մտնելով Կրեմլի իր հովանավորների հետ, սահմանափակում է լրատվամիջոցները եւ կեղծում ընտրությունները: Կոռուպցիան ծաղկում է: Հայաստանում դժվար է գտնել մի քաղաքական գործչի, որը չի ցանկանում փոխարինել պարոն Քոչարյանին, երբ 2008 թվականին լրանա նրա նախագահության ժամկետը: Ավելի դժվար է գտնել մեկին, ով հավատա, որ ընտրություններն արդար են լինելու»,֊ - փաստում է բրիտանական շաբաթականը:

«Ինչպես եւ Իլհամ Ալիեւը, որը Ադրբեջանում ժառանգել է իշխանությունը հորից, պարոն Քոչարյանը խոստանում է բավարար փոփոխություններ՝ Ամերիկային հանգստացնելու համար: Զարմանալի չէ, որ հաշվի առնելով անցյալը, հայաստանցիների մեծամասնությունը այնքան ցինիկ է, որ շատ ավելին չի սպասում իր իշխանավորներից», ֊ եզրափակում է Economist֊-ը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG