Մատչելիության հղումներ

Մուրմանսկում սպանվել է Կոլայի թերակղզու հայ համայնքի ղեկավարը


Հինգշաբթի օրը Մուրմանսկում սպանվել է հայ գործարար, Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային կառույցի ղեկավար Արթուր Հարությունյանը:

Համաձայն պաշտոնական հայտարարության, Կոլայի թերակղզու հայ համայնքի ղեկավարն սպանվել է հինգշաբթի ուշ երեկոյան, նրա դիակը հայտնաբերվել է իր տան մոտակայքում:

Ըստ Newsru.com ինտերնետային կայքի ոչ պաշտոնական աղբյուրների, Հարությունյանին սպանել են՝ կրակելով դեմքին: Սպանությունից հետո հանցագործը շտապել է դեպի շենքի շքամուտքի մոտ կանգնած ավտոմեքենան: Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, որոնք դեպքի վայրին մոտ են գտնվել, կրակոցներ են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն մարդասպանին հաջողվել է փախչել:

Հանցագործներն առայժմ հայտնաբերված չեն:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Մուրմանսկի մարզի ներքին գործերի վարչության պետի առաջին տեղակալ Վիկտոր Պեստերեւը, դեպքի կապակցությամբ ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ:

42-ամյա Արթուր Հարությունյանը երկու երեխաների հայր էր: Նա Մուրմանսկում հայտնի խոշոր գործարար էր, 70 տոկոսից ավելի բաժնեմաս ուներ Մուրմանսկի սոցիալական առեւտրային բանկի հիմնադիր կապիտալում եւ արժեթղթերի փաթեթում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG