Մատչելիության հղումներ

Ալիեւը Հայաստանի «ապակառուցողական» դիրքորոշման մեջ վտանգ է տեսնում ամբողջ տարածաշրջանի համար


Ուրբաթ օրը ելույթ ունենալով Անթալիայում անցկացվող թրքախոս պետությունների գագաթնաժողովում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանի «ապակառուցողական» դիրքորոշումը վտանգ է ստեղծում ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար:

«Չնայած այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսին են ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը եւ Իսլամական համաժողով կազմակերպությունը, Հայաստանին ագրեսոր են ճանաչել եւ հանդես են գալիս Ադրբեջանի գրավյալ տարածքներն անհապաղ ազատելու պահանջով, Հայաստանը չի գնում դրան», - ասել է Ադրբեջանի նախագահը: - «Արդյունքում, չվերահսկվող գրավյալ տարածքներում իրականացվում է ահաբեկչության ֆինանսավորում»:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Իլհամ Ալիեւն իր ելույթում անդրադարձել է թրքալեզու երկրների քաղաքական եւ տնտեսական հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանում իրականացվող խոշոր նախագծերին, հատկապես Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթուղու շինարարության նախագծին, որը, նրա հավաստմամբ, անպայման իրագործվելու է:

Ադրբեջանի ղեկավարը նշել է թրքալեզու պետությունների քաղաքական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG