Մատչելիության հղումներ

Economist. «40 հազար հայաստանցի Թուրքիայում»


Economist հեղինակավոր բրիտանական հանդեսը իր վերջին համարում պնդում է, որ Թուրքիայում այժմ ապրում է 40 հազար հայաստանցի:

«Մարինա Մարտոսյանը, որը արդեն 5 ամիս է, ինչ ապօրինաբար աշխատում է որպես հավաքարար, տիպիկ է իր 40 հազար հայրենակիցների համար: Նա բավարարված է իր 300 դոլար աշխատավարձով եւ համոզված է, որ իր թուրք տանտերերը «աշխարհի ամենաբարի մարդիկ են»,֊ - գրում է բրիտանական շաբաթականը` ավելացնելով, որ թուրք պաշտոնյաները չեն նեղում հայաստանցիներին՝ ի տարբերություն այլ երկրներից անօրինական ներգաղթածների:

Պարբերականի վկայությամբ՝ թուրքահայերի թիվը կազմում է 80 հազար:

Economist֊-ը նաեւ մեջբերում է ամերիկահայ արվեստագետ Քարտաշ Օնիկին, որը նոր է վերադարձել Կարսում կազմակերպված փառատոնից.֊ - «Երբեք չէի պատկերացնի, որ հայկական երգերը հայ երգչի կատարմամբ կարող են նման ջերմ մարդկային արձագանք գտնել: Ես շրջապատված էի թուրքերով, որոնք պարում էին հայկական մեղեդու տակ: Ինչ ուրախություն: Աչքերս արցունքով էին լցվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG