Մատչելիության հղումներ

Ամերիկյան կառավարությունը ավտոմեքենաներ է տրամադրել Հայաստանի սահմանապահ զորքերին


ԱՄՆ-ի Արտահանման վերահսկման եւ սահմանների անվտանգության (EXBS) ծրագրի շրջանակներում այսօր Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին են հանձնվել «Շեւրոլե Նիվա» մակնիշի 4 եւ «Լադա Նիվա» մակնիշի 9 մեքենաներ, որոնք կօգտագործվեն Հայաստանի սահմանների անվտանգության ապահովման աշխատանքներում:

Մեքենաների հանձման պաշտոնական արարողությանը, որը տեղի է ունեցել ամերիկյան դեսպանատանը, մասնակցել են դեսպանության գործերի հավատարմատար Էնթոնի Ֆ. Գոդֆրին ու Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Ռոմիկ Հարությունյանը: Միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը:

«Այդ դիմացկուն մեքենաները, որոնք հատկապես հարմար են՝ Հայաստանի որոշ հեռավոր սահմանների տեղանքային առանձնահատկություններից ելնելով, կօգնեն սահմանապահներին իրենց աշխատանքը կատարելիս», - ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության համաձայն, ասել է Էնթոնի Գոդֆրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG