Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան պատրաստվում է փոխել քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում


Թուրքիան դիտարկում է Հայոց ցեղասպանության հարցով միջազգային դատարան դիմելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը՝ տեղեկացնելով, որ պաշտոնաթող դիվանագետները եւ թուրք ու օտարեկրյա «վստահելի» իրավաբան-փորձագետները մանրակրկիտ ուսումնասիրություններ են իրականացնում այդ հարցի շուրջ:

Turkish Daily News-ի վկայությամբ, Անկարայում լրագրողների հետ զրույցում Գյուլը նաեւ վստահեցրել է, որ կառավարությունը փորձում է գտնել խնդրի երկարաժամկետ լուծում:

Թուրքական «Միլիեթ» օրաթերթը «Պատմական քայլ Թուրքիայի կողմից» վերնագրված հրապարակման մեջ գրել է, թե թուրքական կառավարությունը նոր քաղաքականություն է մշակում ցեղասպանության «պնդումների» առնչությամբ, որը հաջորդում է այդ հարցի ուսումնասիրման նպատակով գիտնականների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկին:

Միաժամանակ, Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնյաները խուսափում են մանրամասներ հաղորդել հայկական հարցում քաղաքականության փոփոխության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG