Մատչելիության հղումներ

Անդրանիկ Թեյմուրյանը տպավորիչ խաղ է ցուցադրել Իրան֊ - Հարավային Կորեա հանդիպման ժամանակ


Իրանի ֆուտբոլի հավաքականի միակ քրիստոնյա խաղացողը՝ հայազգի Անդրանիկ Թեյմուրյանը տպավորիչ խաղ է ցուցադրել Հարավային Կորեայի հետ Ասիայի գավաթի ընտրական հանդիպման ժամանակ, որն ավարտվել է 2:0 հօգուտ Իրանի:

«Ֆրանսպրես»֊-ի վկայությամբ՝ անգլիական «Բոլթոն»-֊ում հանդես եկող Թեյմուրյանը «փայլուն դրսեւորեց իրեն ողջ խաղի ընթացքում` հեռահար հարվածներով գնդակոծելով կորեացիների դարպասը եւ բազում վտանգավոր փոխանցումներ կատարելով խաղընկերներին»:

Հենց Թեյմուրյանի փոխանցումից հետո է Ռեզա Էնայաթին խփել առաջին գոլը:

Այս հաղթանակից հետո Իրանի հավաքականը գլխավորում է աղյուսակը իր ընտրական խմբում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG